
Փոքրամասնության շահը պետք է ստորադասվի մեծամասնության շահին. Ֆինանսների նախարարն անդրադարձավ Հարկային օրենսգրքին

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը վստահ է, որ Հարկային նոր օրենսգրքի շուրջ ընթացող քննարկումների արդյունքում կառավարությունը կհանգի ճիշտ լուծումների: «Հարկային օրենսգրքի շուրջ քննարկումներ են ընթանում և համոզված ենք, որ դրանց արդյունքում գալու ենք ճիշտ լուծումների: Բայց այն չի լինի այնպես, որ բավարարի բոլորին: Մշտապես պետք է առաջնորդվել այնպես, որ փոքրամասնության շահը ստորադասվի մեծամասնության շահին: Օրինակ, եթե ինժեներները լավ կազմակերպված չեն, դա դեռ չի նշանակում, որ պետք է նրանց անտեսենք»,- ասաց Ջանջուղազյանը:
Նախարարի խոսքով՝ կառավարության նպատակն է հավասարակշռել բոլորի շահերը և հասնել ճիշտ լուծումների: