
Մարոտտան կհանդիպի Մոուրինիոյին՝ քննարկելու «Ինտեր» վերադարձը

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Ժոզե Մոուրինիոն կարող է վերադառնալ «Ինտեր»:
TeleLombardia-ի տվյալներով՝ այսօր պորտուգալացին Միլանում կհանդիպի ակումբի տնօրեն Բեպպե Մարոտտայի հետ:
Ակնկալվում է, որ կողմերը խոսելու են Մոուրինիոյի՝ միլանյան ակումբ վերադարձի մասին, սակայն հաջորդ մրցաշրջանում:
Մոուրինիոն գլխավորել է միլանյան ակումբը 2008-2010 թվականներին՝ այդ ընթացքում դառնալով Չեմպիոնների լիգայի հաղթող և Իտալիայի չեմպիոն՝ 2 անգամ:
Սիրարփի Աղաբաբյան