Բաժիններ՝

Հնդկաստանում սատկել է աշխարհի ամենածեր փղերից մեկը

88 տարեկան հասակում Հնդկաստանի հարավ-արեւմուտքի Քերալայի նահանգում սատկել է ասիական էգ փիղը, որը համարվում էր իր տեսակի ամենածեր ներկայացուցիչներից մեկը: Այդ մասին գրում է Hindu թերթը:

Ինչպես նշում է հրատարակությունը, Դաքշայանի անունով ասիական փղի էգը սատկել է փետրվարի 5-ին Քերալայի նահանգի մայրաքաղաք Տրիվանդրամում: Նա անազատության մեջ պահվող ամենածեր փիղն էր, որը պատկանում էր Քերալայի նահանգի Տրավանկորա Դեւասվոմ խորհրդին: Նրան փորձել են ներառել Գիննեսի ռեկորդների գրքում, սակայն այդ փորձերը հաջողություն չեն ունեցել:

Հրատարակությունը նշում է, որ անտառտնտեսության դեպարտամենտը 2007 թվականին պաշտոնապես հաստատել է, որ փիղն այդ ժամանակ 76 տարեկան էր:

2016 թականի հուլիսին Դեւասվոմ խորհուրդը նրան պաշտոնապես պարգեւատրել էր «Հաջա Մութխասի» («Փղերի տատիկ») տիտղոսով: Այդ կապակցությամբ Հնդկաստանի փոստը հատուկ բացիկ էր թողարկել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս