
Փարթամ կանայք կդառնան Ուգանդայի տուրիստական տեսարժանությունը

Ուգանդայի զբոսաշրջության նախարարությունը երկրի փարթամ ու գրավիչ կանանց ներառել է տուրիստական տեսարժանությունների ցուցակում՝ հյուրեր գրավելու համար: Այդ մասին, հայտնել է Daily Monitor-ը: Երկրի զբոսաշրջության նախարար Գոդֆրի Քիվանդան հայտարարել է «Միս Փարթամ Ուգանդա» կոչվող գեղեցկության մրցույթի մեկնարկի մասին, որոնց ֆինալիստուհիները կորոշվեն հունիսին:
«Մենք, բնականաբար, ունենք գեղեցիկ կանայք, որոնց հաճելի է նայելը: Իսկ ինչու՞ մենք նրանց չօգտագործենք մեր տուրիստական ինդուստրիան առաջ տանելու համար»,- ասել է Քիվանդան՝ մատնացույց անելով գեղեցկության մրցույթի մասնակիցներին: Կառավարական վիճակագրության համաձայն՝ զբոսաշրջությունն արժութային մուտքերի գլխավոր աղբյուրն է Ուգանդայի համար, երկիրն անցյալ տարի 1,4 միլիարդ դոլար է վաստակել այդ ճյուղի շնորհիվ:
Զբոսաշրջիկների մեծ մասն Ուգանդա Է այցելում, որպեսզի ուղեւորություն կատարի ազգային բնայգում, տեսնի Նեղոս գետը, խառնարային լճերն ու լեռները եւ տեղական կենդանական աշխարհի զանազան ներկայացուցիչներին՝ գորիլաներին, թռչուններին եւ այլ կենդանիների: Պարարտ կանանց օգնությամբ նախարարությունը հույս ունի գրավելու էլ ավելի շատ զբոսաշրջիկների եւ ավելացնելու եկամուտները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: