
«Մեսսին կստորագրի նոր պայմանագիր այն ժամանակ, երբ պատրաստ կլինի». Բարտոմեու

«Բարսելոնայի» նախագահը վստահեցնում է, որ ակումբը չունի ոչ մի պրոբլեմ՝ կապված հարձակվողի պայմանագրի հետ:
«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն հայտարարել է, որ ակումբը նոր պայմանագիր կկնքի թիմի առաջատար Լիոնել Մեսսիի հետ՝ հենց որ ֆուտբոլիստը պատրաստ լինի դա անել:
«Մեսսիի պայմանագրի ժամկետը լրանում է 2 տարուց, բայց, հաշվի առնելով այն, թե նա ինչպես է խաղում, մենք ուզում ենք տեսնել նրան թիմում դեռ շատ երկար տարիներ:
Եթե նա իրեն լավ է զգում, նա կհայտնի մեզ: Երբ նա որոշի, մենք կվերականգնենք գործարքը: Մեսսին պատմության լավագույն ֆուտբոլիստն է»,- ասել է Բարտոմեուն Cadena Cоре-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը