
«Շատ լավ կլինի, եթե Սուլշերը հիմնական աշխատանք ստանա «Մանչեսթեր Յունայթեդում»». Ռունի

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդը կիսվել է նորվեգացու աշխատանքի մասին կարծիքով:
Հարձակվող Ուեյն Ռունին CNN-ի հետ զրույցում պատմել է Ուլե-Գունար Սուլշերի՝ «Մանչեսթեր Յունայթեդում» կատարած աշխատանքից ստացած իր տպավորությունների մասին:
Նորվեգացու հետ միասին Ռունին երեք մրցաշրջան պաշտպանել է «Կարմիր սատանաների» գույները:
«Ուլե-Գունարը ֆանտաստիկ մարդ է: Կարծում եմ՝ ակումբը լուրջ որոշում պետք է կայացնի մրցաշրջանի վերջում: Շատ լավ կլինի, եթե Ուլեն շարունակի նման արդյունքներ ցուցադրել և ստանա հիմնական աշխատանք:
Բայց եթե ակումբը որոշի ընտրել մեկ ուրիշին, ապա, կարծում եմ, որ համապատասխան թեկնածու կարող է լինել Մաուրիսիո Պոչետինոն»,- Ռունիին է մեջբերում CNN-ը:
Տվյալ պահին «Մանչեսթեր Յունայթեդը» գրավում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղը՝ հետ մնալով 4-րդ տեղում ընթացող «Չելսիից» 2 միավորով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը