Նոր նշանակում ՊՆ-ում

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ալբերտ Բաղդասարյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետ նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Ալբերտ Բաղդասարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետ»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728