Իրանի և Սիրիայի ԱԳ նախարարները քննարկել են քաղաքական իրադրության զարգացումը ՍԱՀ-ում
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը սիրիացի իր պաշտոնակից Վալիդ Մուալեմի հետ քննարկել է Սիրիայում քաղաքական իրադրության զարգացումը եւ «Աստանայի եռյակի» գագաթնաժողովը Սոչիում: Այդ մասին հայտնել է Իրանի ԱԳ նախարարությունը:
«Վալիդ Մուալեմը՝ Սիրիայի փոխվարչապետը եւ արտաքին գործերի նախարարը, Թեհրան կատարած այցի ընթացքում փետրվարի 5-ին հանդիպում է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ եւ քննարկել ու կարծիքներ փոխանակել երկկողմ հարաբերությունների եւ Սիրիայում իրադրության զարգացման շուրջ»,-ասված է Իրանի ԱԳ նախարարույթան հայտարարության մեջ:
Զարիֆը հանդիպման ընթացքում Սիրիայի իշխանություններին ու ժողովրդին շնորհավորել է ահաբեկչության նկատմամբ տարած հաղթանակի առթիվ եւ հավաստել Սիրիայի վերականգնման գործընթացին մասնակցելու Իրանի պատրաստակամությունը, հայտնել է գերատեսչությունը:
Սիրիայի ԱԳ նախարարը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել իրանական կողմին այդ պայքարում ցուցաբերած օգնության համար: «Այդ հաղթանակը Սիրիայի, Իրանի եւ սիրիական ժողովրդի բարեկամների հաղթանակն է»,-հավելել է սիրիացի նախարարը: Ինչպես նշում է գերատեսչությունը, բանակցությունների մյուս թեման դարձել է Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի՝ Սիրիայի խնդրով Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների նախարարների՝ փետրվարի 14-ին Սոչիում կայանալիք հանդիպումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: