
Կաթնաշոռային աղանդեր, որը թխել հարկավոր չէ

Բաղադրիչներ
1. Փափուկ կաթնաշոռ – 500 գ
2. Թթվասեր (10%) – 300 գ
3. Ժելատին – 30 գ
4. Շաքարավազ՝ ըստ ճաշակի
5. Մրգեր՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Խառնել կաթնաշոռը և թթվասերը՝ մինչև միասեռ զանգված ստանալը:
2. Ավելացնել շաքարավազ կամ մեղր՝ ըստ ճաշակի:
3. Ժելատինի վրա գոլ ջուր լցնել և թողնել 10 րոպե: Հետո դնել ցածր կրակի վրա և չհասցնելով եռման, անընդհատ խառնելով, սպասել՝ մինչև ժելատինն ամբողջությամբ կհալչի ջրի մեջ:
4. Բարակ շիթով ժելատինը լցնել կաթնաշոռաթթվասերային զանգվածի մեջ և լավ խառնել: Պետք է ստացվի ջրիկ զանգված:
5. Մրգեր կամ հատապտուղ շարել կաղապարի հատակին: Լցնել ստացված զանգվածը կաղապարի մեջ և դնել սառնարանը մոտ 1-2 ժամ:
6. Մատուցելիս զարդարել հատապտուղներով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը