
Իլոն Մասքն առաջին անգամ շարժիչ է փորձարկել Starship միջմոլորակային տիեզերանավի համար

Միացյալ Նահանգների SpaceX ընկերությունը կատարել է Starship տիեզերանավի համար նախատեսված շարժիչի առաջին կրակային փորձարկումները, տիեզերանավ, որը կատարելու է միջմոլորակային թռիչքներ։
«Իրականացվեց Starship տիեզերանավի համար Raptor շարժիչի առաջին հրամաքրումը: Այնքան հպարտ եմ SpaceX-ի թիմի հիանալի աշխատանքով»,- փետրվարի 4-ին գրել է Մասքը Twitter-ում՝ հաղորդագրությանը կցելով շարժիչի հրամաքրման տեսագրությունը:
Միջմոլորակային թռիչքների համար նախատեսված Starship տերեզերանավը միաժամանակ կլինի նաեւ SpaceX-ի կողմից ստեղծված Big Falcon Rocket գերծանր տանող հրթիռի երկրորդ աստիճանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստիան:
First firing of Starship Raptor flight engine! So proud of great work by @SpaceX team!! pic.twitter.com/S6aT7Jih4S
— Elon Musk (@elonmusk) February 4, 2019