
Կանադայի բնակիչը շուրջ 25,5 մլն դոլար է շահել վիճակախաղով

Կանադայի բնակիչը վիճակախաղով գրեթե 33,4 միլիոն կանադական դոլար (շուրջ 25,5 միլիոն ամերիկայն դոլար) է շահել: Այդ մասին հայտնել է CTV News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Օնտարիոյի Վիճակախաղերի եւ մոլի խաղերի կորպորացիան (OLG): Ինչպես նշված է, երջանիկ տոմսը գնվել է Օնտարիոյի նահանգի Օուեն Սաունդ քաղաքում:
Մեկ միլիոն կանադական դոլար (շուրջ 760 հազար ամերիկյան դոլար) շահած եւս մեկ տոմս վաճառվել է նույն նահանգի Գրեյթեր Սադբերի քաղաքում, հայտնել է հեռուստաալիքը:
OLG-ի կայքի համաձայն՝ 6/49 վիճակախաղում շահող եղել են 14, 16, 25, 29, 30, 48 թվերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: