Երջանիկ զույգերի 12 գաղտնի սովորությունները

Մինչև իրենց կյանքի վերջը միասին ապրելու որոշում կայացրած երջանիկ զույգերը գիտեն, թե ինչպես իրենց հարաբերություններն ավելի ամուր ու երկարաժամկետ դարձնեն: Իհարկե, ցանկացած հարաբերություն անքակտելի դարձնող կախադական բաղադրատոմս չկա, բայց կան գաղտնիքներ, որոնց մասին ցանկալի է իմանալ ցանկացած զույգի:

Ցանկացած ընտանեկան զույգ, որի հարաբերությունները հաջողությամբ հաղթահարել են առաջին, սկզբնական փուլը և իսկապես երկարատև են դարձել, կամա թե ակամա ինքն է հանգում այդ գաղտնիքներին, և ժամանակի հետ դրանք նրանց մոտ սովորություն են դառնում:

Ստորև բերվող 12 խորհուրդները նրանց համար են, ովքեր ուզում են ամուր ու առողջ հարաբերություններ ունենալ շատ երկար տարիներ:

1. Նրանք իրենց ժամանակը միասին են անցկացնում:
Իհարկե, եթե դուք սիրում եք ձեր երկրորդ կեսին, միշտ էլ ուզում եք նրա հետ ամեն օր գոնե մի փոքր ժամանակ անցկացնել, սակայն երևի թե դա ձեզ ոչ միշտ է հաջողվում, և դուք դա արդարացնում եք ծանրաբեռնվածությամբ, այլ գործերով ու շատ այլ պատճառներով:

Բայց միմյանց հետ երկար տարիներ ապրող զույգերը գիտեն, որ ամուր հարաբերությունների գաղտնիքն այդ ժամանակը գտնելու մեջ է, ցանկացած գնով, անգամ ամենալարված աշխատանքային գրաֆիկի մեջ 15 րոպե գտնել գոնե հեռախոսային զանգի համար:

Աշխատանքային օրվա ավարտից հետո անմիջապես տուն շտապելու փոխարեն՝ հանդիպեք ձեր սիրելիի հետ ու ինչ-որ տեղ ընթրեք, որքան էլ որ հոգնած լինեք:

2. Նրանք սոցիալական ցանցերում պարտադիր ամեն ինչի մասին չեն պատմում:
Անշուշտ, սկզբում ձեզ հետաքրքիր ու անգամ զվարճալի կթվա անձնական կյանքի ամեն մանրուքի մասին պատմել ողջ համացանցին: Բայց որքան էլ որ դա հետաքրքիր լինի, ամեն ինչ սահման ունի, ու ժամանակի հետ դա սկսում է նյարդայնացնել ձեր զուգընկերոջը:

Հիշեք, եթե դուք ուզում եք, որ ձեր հարաբերություններն էմոցիոնալ պլանում երջանիկ և առողջ լինեն, թող որ դրանց գոնե մի մասը գաղտնիք մնա ու հայտնի լինի միայն ձեր երկուսին:

3. Նրանք նոր բաներ են մտածում ու փոխվում են:
Դուք շատ լավ գիտեք, որ բոլոր հարաբերություններում էլ, ինչպես կյանքում, թռիչքներ ու վայրէջքներ են լինում: Տարբեր մարդկանց միջև հարաբերություններում չեն լինում միանման իրավիճակներ, և յուրաքանչյուր դեպքում ձեզ սպասում են բացարձակապես տարբեր խնդիրներ:

Երջանիկ զույգերը հասկանում են, որ շուրջն ամեն ինչ հոսում է, փոխվում, և մենք էլ` դրանց հետ: Դուք պետք է ընդունեք այդ հավերժ հոսող փոփոխությունների հոսքը ու դրա հետ միասին առաջ շարժվեք: Դուք չեք կարողանա առաջ գնալ, եթե կանգնած մնաք տեղում:

4. Նրանք միմյանց սովորեցնում են, ինչ կարող են:
Մեզ շրջապատող մարդիկ մեզ շատ բաներ կարող են սովորեցնել, բոլորը, առանց բացառության, և ձեր սիրելին բացառություն չէ: Երջանիկ զույգերը կարողանում են միմյանցից սովորել ու սովորեցնել:

Մի վախեցեք ընդունել այն, որ դուք ինչ-որ բան չգիտեք կամ չեք կարողանում, և մի վախեցեք ձեր զուգընկերոջը դիմել օգնության խնդրանքով: Ցանկացած անձնական հարաբերություններ ինքներդ ձեր նկատմամբ շարունակական աճ է ենթադրում, իսկ աճելը հեշտ է ու հաճելի միասին:

5. Նրանք քննարկում են բոլոր խնդիրները:
Դու պարզապես չեք կարող երջանիկ լինել` ձեր բոլոր խնդիրները մութ խորդանոցում թաքցնելով ու մոռանալով դրանց մասին այն հույսով, որ դրանք իրենք իրենց կանհետանան:
Երջանիկ զույգերն այդ թվում երջանիկ են նաև այն պատճառով, որ չեն վախենում միմյանց հետ քննարկել ցանկացած խնդիր:

Նրան թույլ չեն տալիս, որ դրանք բուն դնեն գիտակցության մթին անկյուններում ու աստիճանաբար վերածվեն թույնի, որը կխժռի այն, ինչ սիրահարներին միասին է պահում: Եթե նրանք ինչ-որ բանից դժգոհ են, խոսում են այդ մասին ու գալիս համաձայնության կամ փոխզիջման:

6. Նրանք չեն մոռանում մանրուքների մասին:
Սեքսը, իհարկե, հաճելի է և օգտակար, սակայն երբեմն կապվածության մանր դրսևորումները կարող են նույնքան հաճելի լինել, և դրանք կազմում են ցանկացած անձնական հարաբերության կարևոր մասը:

Փողոցում բռնեք ձեր սիրելիի ձեռքը, հանկարծակի գրկեք կամ համբուրեք նրան, միասին գրկախառնված ֆիլմ դիտեք… Դա կարևոր է, հաճելի, և ամեն անգամ ձեր զուգընկերոջը հիշեցնում է, թե որքան ուժեղ եք դուք նրան սիրում:
Ձեր սիրելի մարդկանց ամեն օր հիշեցրեք ձեր սիրո մասին բառերով, արարքներով ու մտքերով, անգամ մանրուքներում, հատկապես մանրուքներում:

7. Նրանք գիտեն, թե որքան կարևոր է հարաբերությունների ինտիմ բաղկացուցիչը:
Իհարկե, ինտիմը՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ՝ էմոցիոնալ պլանում հանդիսանում է անձնական հաջողակ ու երկարատև հարաբերությունների հիմնական բաղկացուցիչներից մեկը:

Ինտիմ բաղկացուցիչն իրենց հարաբերությունների անընդհատ ու կանոնավոր բաղադրիչը դարձրած զույգերն ավելի մեծ հավանականություն ունեն միմյանց հետ մնալու` դիմանալով ժամանակի փորձությանը: Միջանձնային հարաբերություններով զբաղվող մասնագետները լիովին արդարացված են համարում, որ այդ բաղկացուցիչն ամրապնդում է զուգընկերների միջև կապը, ուժեղացնում նրանց` միմյանց նկատմամբ ունեցած ձգողականությունը:

8. Նրանք գնահատում են միմյանց:
Երբ անձնական հարաբերությունները դուրս են գալիս սկզբնական շրջանից, շատ մարդիկ միևնույն սխալն են գործում` իրենց հարաբերություններն ու զուգընկերոջն ընդունելով՝ որպես ինքնին ընկալվող մի բան, անգամ, եթե իրականում նրանք այդպես չեն մտածում: Աշխատեք հիշել, թե երբ եք վերջին անգամ ձեր զուգընկերոջը շնորհակալ եղել նրա մատուցած որևէ ծառայության համար: Շատ կարևոր է գնահատել իր ճակատագիրը ձեզ հետ կապելու որոշում կայացրած մարդուն: Երջանիկ զույգերը երջանիկ են մնում, որովհետև չեն մոռանում միմյանց շնորհակալ լինել ամեն ինչի համար:

9. Նրանք կարողանում են ներել:
Ինչպես կարծում է բժշկության դոկտոր Մարկ Գոլսթոնը, երջանիկ զույգերը գիտեն, որ չի կարելի միասին մնալ ինչ-որ երկար ժամանակ` միմյանց վստահել ու ներել չսովորելով: Երբ ձեր մեջ վեճ է բռնվում, կամ երբ ձեր զուգընկերն ակամայից խայթում է ձեզ ու նեղացնում բառերով կամ արարքներով, շատ կարևոր է քո մեջ ուժ գտնելը, որ նրան վստահես ու ներես: Իսկ հետո, հանգստանալով, դուք արդեն կարող եք հանգիստ քննարկել իրավիճակը ու որոշել, թե ինչ անել (փոխանակ լռելյայն մի անկյունում փքված նստեք):

10. Նրանք հետաքրքրվում են միմյանց գործերով:
Բացի դրանից, Գոլսթոնը նաև համարում է, որ շատ կարևոր է օրվա ընթացքում տեղեկանալ միմյանց որպիսությունից ու գործերի վիճակից: Հաճախ օրվա ընթացքում մեզ հետ կարող է այնպիսի բան պատահել, որ մեր տրամադրությունը փչացնի, մեզ նետի նեգատիվ էմոցիաների հորձանուտը, և շատ կարևոր է իմանալ, թե արդյո՞ք նման բան պատահել է ձեր զուգընկերոջ հետ:

Միմյանց մասին հիշող ու միմյաց որպիսությունից տեղեկանալու նպատակով ժամանակ առ ժամանակ իրար զանգել կամ հաղորդագրություն ուղարկել չմոռացող զույգերը շատ ավելի մեծ հավանականություն ունեն երկար ու երջանիկ հարաբերություններ կառուցելու: Ձեր երկրորդ կեսին ցույց տվեք, որ ձեզ համար միևնույն չէ, թե ինչպես է անցնում նրա օրը, որ շարունակ մտածում եք նրա մասին, և, որ ձեզ համար միևնույն չէ: Նա դա կգնահատի:

11. Նրանք գիտեն, թե ինչպես վիճաբանել միմյանց հետ:
Վիճել ու վիճաբանել կարելի է տարբեր ձևերով, հատկապես՝ զուգընկերոջ հետ: Ցանկացած զույգի մոտ էլ ժամանակ առ ժամանակ վեճեր լինում են, բայց անգամ դրանց ժամանակ պետք է հիշել այն մասին, որ ձեր զուգընկերը ձեր թշնամին չէ: Երջանիկ զույգերը վաղ թե ուշ սովորում են վիճել զուգընկերոջ հետ` նրա մեջ հակառակորդ չտեսնելով, որին անպայման պետք է հաղթել: Նրանց միակ նպատակը նման վեճի մեջ դրա լուծումն է կամ փոխզիջման հանգելը, որը նրանց թույլ կտա վերջ տալ տարաձայնություններին:

12. Նրանք «Ես քեզ սիրում եմ» ասում են ամեն օր:
Երջանիկ զույգերն անընդհատ միմյանց հիշեցնում են, որ հոգ են տանում միմյանց մասին ու սիրում միմյանց: Պարզապես իրար ամեն օր «Ես քեզ սիրում եմ» ասելով` դուք ամրապնդում եք ձեր ու ձեր զուգընկերոջ միջև կապը: Հենց այդ պատճառով էլ երջանիկ զույգերը միմյանց «Ես քեզ սիրում եմ» ասում են ամեն առավոտ, ցերեկը, հենց որ ազատ ժամանակ են ունենում:

Մի քանի մտքեր` որպես վերջաբան…

Հոլիվուդյան դերասանուհի ու մոդել Միրանդա Քերն ասում էր, որ անձնական հաջողակ հարաբերություններ ունենալու համար դրանցում պիտի տեղ գտնեն շփումը, հիացմունքն ու ըմբռնումը:

Երջանիկ ու երկարատև անձնական հարաբերությունները մատչելի են բոլորին ու յուրաքանչյուրին: Դրա համար ընդամենը պետք է իմանալ, թե ինչպես լուծել խնդիրները, որոնք անխուսափելիորեն ուղեկցում են դրանց: Թող որ դրանք հաղթահարելուն օգնող գիտելիքներն ու կարողությունները ձեզ համար սովորություն դառնան, քանի որ դրանք կարող են դառնալ իսկական երջանկության գերազանց ուղեկիցներ:

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Տեսանյութեր

Լրահոս