Բաժիններ՝

Ստուգեք՝ արդյոք ձեր երեխան պատրա՞ստ է դպրոց գնալուն

4mama.com.ua-ն առաջարկում է մի քանի մեթոդ՝ պարզելու համար՝ արդյոք ձեր երեխան պատրա՞ստ է հաճախել դպրոց, թե՞ ոչ:

Պետք է ստուգել երեխայի նստելու կարողությունը- Երեխային հանձնարարեք 5 սմ տրամագծով շրջան նկարել, եթե նրան դա հաջողվում է, ապա պատրաստ է դպրոցին:

Հանձնարարեք նրան մարդ նկարել- Երեխան 6 տարեկանում պետք է կարողանա կատարել այս առաջադրանքը: Եվ եթե երեխան կարողանում է նկարել մարդու նման ինչ-որ կերպար, ապա համարվում է, որ նա պատրաստ է դպրոց գնալուն:

Հանձնարարեք ֆիզիկական զարգացման թեստ- Կան երկրներ, որտեղ երեխաներին առաջարկում են աջ ձեռքով բռնել ձախ ականջը, և՝ հակառակը: Եթե ստացվում է, ապա երեխան պատրաստ է դպրոց գնալուն:

Կաթնատամների թափվելը- Պարզվում է, կաթնատամի ընկնելը վկայում է, որ երեխայի գանգն արդեն ունի պահանջվող չափեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս