Բաժիններ՝

Միլիոնատերերի ամենաթանկ խաղալիքները

Երբ Ճապոնիայի արքայազն Ակիսինոն որդի ունեցավ, «Ginza Tanaka» ապրանքանիշը երեխայի համար պատրաստեց ոսկյա խաղալիք` ճոճանակ-ձիու տեսքով: Խաղալիքի ստեղծման վրա ապրանքանիշի դիզայներները ծախսել են շուրջ 30 կգ ոսկի: Խաղալիքի արժեքը 1,28 մլն դոլար է:

20-րդ դարի աշխարհահռչակ վարպետներից մեկի` Ալբեր Մարկեի կողմից ստեղծված ճենապակե տիկնիկը 2009 թվականին վաճառվել է ռեկորդային` 263 հազար դոլարով: Խաղալիքն այդքան բարձր գին ունի այն պատճառով, որ թողարկվել է միայն մեկ օրինակով, բացի այդ` այն ընդգրկված է հեղինակավոր վարպետի 1915-ին վաճառված հավաքածուի կազմում:

Աշխարհի ամենաթանկ զինվոր-խաղալիքի արժեքը 200 հազար դոլար է: Այն ստեղծվել է 20-րդ դարի 60-ական թվանականներին՝ «Hasbro» ապրանքանիշի կողմից: Ջո անունով խաղալիքը կարողանում է շարժել ձեռքերն ու ոտքերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս