
Ընթրիք, որը կհիացնի բոլորին. պաստա՝ պատրաստված պանրով և բրոկոլիով

Բաղադրիչներ
1. Պաստա – 200 գ
2. Բրոկոլի – 10 փնջիկ
3. Պինդ պանիր – 50 գ
4. Թթվասեր – 2-3 թ/գ
5. Կարագ – 2 թ/գ
6. Աղ և սև պղպեղ՝ ըստ ճաշակի
7. Բուսայուղ՝ տապակելու համար
Պատրաստման եղանակը
1. Աղով համեմած ջրի մեջ խաշել պաստան և բրոկոլին:
2. Պանիրը անցկացնել քերիչով:
3. Պատրաստի պաստան և բրոկոլին լցնել բուսայուղով տապակի մեջ, ավելացնել թթվասերը, կարագը, քերած պանիրը, ըստ ցանկության համեմել աղով, խառնել և տապակել ևս 5 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը