Բաժիններ՝

Ինչպես տնային պայմաններում պատրաստել «Բուրիտո»

Բաղադրիչներ

1. Տորտիլյաներ – 6 հատ
2. Հավի փափկամիս – 600 գ
3. Բրինձ – 200 գ
4. Լոլիկ – 4 հատ
5. Սոխ – 2 հատ
6. Քաղցր պղպեղ – 3 հատ
7. Կանաչի – 100 գ
8. Պանիր – 150 գ
9. Կետչուպ – 100 գ

Պատրաստման եղանակը

1. Հավը մանր կտրատել և մոտ 10 րոպե տապակել բուսայուղի մեջ՝ անընդհատ խառնելով, աղ և պղպեղ ցանել: Ավելացնել կտրատած լոլիկ, սոխ, քաղցր պղպեղ, կետչուպ և 5 րոպե շոգեխաշել ցածր կրակի վրա:

2. Ստացված խառնուրդը խառնել եփած բրնձի և քերած պանրի հետ: Ավելացնել մանր կտրատված կանաչին:

3. Մի փոքր սառած խառնուրդը փաթաթել տորտիլյաների մեջ և տաքացնել ջեռոցում՝ մինչև պանրի հալչելը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս