Բաժիններ՝

«Առջևում դժվար ամիս է, բայց «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է». Սուլշեր

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը կիսվել է կայանալիք խաղերի սպասումներով: Փետրվարին «Մանչեսթեր Յունայթեդը» խաղեր ունի ՊՍԺ-ի, «Լիվերպուլի» և «Չելսիի» հետ:

«Թիմը լավ պատրաստված է, մենք միասին ենք արդեն 6 շաբաթ, գիտենք մեր ուժեղ և թույլ կողմերը: Քամբեքը «Բերնլիի» հետ խաղում կօգնի «Մանչեսթեր Յունայթեդին» տեղափոխվել նոր մակարդակ, որովհետև մենք շանս ստացանք մտնել լավագույն քառյակ ավելի շուտ, քան պլանավորել էինք: Առջևում դժվար ամիս է, բայց մենք պատրաստ ենք, մենք մեծ թիմ ունենք»,- Սուլշերին է մեջբերում Goal-ը:

24 տուրերից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» գրավում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը՝ ակտիվում ունենալով 45 միավոր:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728