Հայ մարզիկներն անմասն չմնացին «Զարգացող երկրների լեռնադահուկի» ավարտված առաջնության մեդալներից
Ծաղակաձորում ավարտվեց «Զարգացող երկրների լեռնադահուկի» առաջնությունը:
Մրցումային վերջին օրը մարզիկները մրցեցին հսկա ոլորովայրէջ ձևում: Տղամարդկանց պայքարում կրկին հաղթեց Հայաստանի ներկայացուցիչ Աշոտ Կարապետյանը: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրեցին Սերբիայի ներկայացուցիչները: Կանանց պայքարում մրցանակային բոլոր տեղերը զբաղեցրեցին Իրանի ներկայացուցիչները:
Մրցաշարին մասնակցում էին 5 երկրի` Հայաստան, Իրան, Լիբանան, Սերբիա, Ղրղզստան: Ընդհանուր առմամբ առաջին անգամ անցկացվող մրցաշարին մասնակցում էին 22 տղա և 10 աղջիկ:



