Բաժիններ՝

Նյու Յորքի կենտրոն ուղեմուտքը կարող են վճարովի դարձնել

Նյու Յորքի տրանսպորտային վարչությունն անհրաժեշտ է համարում արդեն այս տարի տուրքեր սահմանել քաղաք որոշ կատեգորիաների փոխադրամիջոցների մուտքի համար:

Հակառակ դեպքում, այդ գերատեսչության կարծիքով՝ մինչեւ 2024 թվականը հարկադրված կլինեն կտրուկ բարձրացնել քաղաքի թունելներով եւ վճարովի ճանապարհների հատվածներով երթեւեկության համար կատարվող գանձումները:

Ինչպես հունվարի 31-ին հաղորդել է The Wall Street Journal թերթը, Տրանսպորտային վարչության ներկայացուցիչներն այս մասին հայտարարել են բյուջեի նախագծին նվիրված քննարկումների ժամանակ։

Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմոն այդ փաստաթղթում տուրքի սահմանում է նախատեսել Մանհեթենի կենտրոնական մաս փոխադրամիջոցների մուտքի համար: Ըստ կանխատեսումների՝ դա 1 միլիարդ դոլարի մուտք կապահովի բյուջե:

Մանհեթենի կենտրոնական մաս ժամանող տաքսիներից եւ վարձակալված ավտոմեքենաներից լրացուցիչ տուրքեր պանավորվում էր սահմանել արդեն հունվարի 1-ից, սակայն այժմ այդ պլանը կասեցվել է եւ, հրատարակության տվյալներով՝ քաղաքի գանձարանը դրա հետեւանքով օրական 1 միլիոն դոլար է կորցնում:

Ըստ գնահատումների՝ մինչեւ 2024 թվականը Նյու Յորքի տրանսպորտային համակարգը 15 միլիարդ դոլարի չափով կապիտալ ներդրումների կարիք ունի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս