Google-ը տուգանք վճարեց «Ռոսկոմնադզոր»-ին
Google ընկերությունը 500 հազար ռուբլու չափով տուգանք է վճարել է ՌԴ Տեղեկատվության դաշնային պետական հմակարգին չմիանալու եւ Ռուսաստանում արգելված կոնտենտը զտելուց հրաժարվելու համար: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է «Ռոսկոմնադզոր»-ի մամուլի քարտուղար Վադիմ Ամպելոնսկին:
«Google-ը վճարել է վարչական գործով սահմանված տուգանքը, փողն ստացվել է «Ռոսկոմնադզոր»-ի հաշիվներում»,- փետրվարի 1-ին ասել է Ամպելոնսկին: Նա ճշտել է, որ Միացյալ Նահանգների IT-հսկան տուգանքը վճարելու համար ժամանակ ուներ մինչեւ փետրվարի 20-ը:
Դեկտեմբերի 11-ին «Ռոսկոմնադզոր»-ում հաղորդել էին, որ Google ընկերությունը 500 հազար ռուբլի է տուգանվել արգելված կոնտենտը զտելուց հրաժարվելու համար: Google-ը տուգանքը չի բողոքարկել:



