Բաժիններ՝

Վրաստանի բնակչության մեծամասնության կարծիքով՝ երկրում չկա ժողովրդավարություն. NDI

Ազգային դեմոկրատական ինստիտուտի» (NDI) անցկացրած հետազոտության համաձայն, Վրաստանում հարցված բնակչության 46 տոկոսն այն կարծիքին է որ երկրում ժողովրդավարություն չկա, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:

«Ընդհանրապես, ձեզ համար որքանո՞վ է կարեւոր կամ անկարեւոր ժողովրդավարական երկրում ապրելը» հարցին մասնակիցների 59 տոկոսը պատասխանել է, որ շատ կարեւոր է, 33 տոկոսի կարծիքով՝ կարեւոր է, իսկ 24 տոկոսը կարծում է, որ դա կարեւոր չէ:

«Երկրում կա արդյոք ժողովրդավարություն» հարցին մասնակիցների 43 տոկոսը պատասխանել է որ Վրաստանում ժողովրդավարություն կա, իսկ 46 տոկոսի կարծիքով՝ երկրում ժողովրդավարություն չկա: Հարցված բնակչության 11 տոկոսը չգիտի այդ հարցի պատասխանը:

Կազմակերպությունն ուսումնասիրությունն անցկացրել է դեկտեմբերի 6-20-ը: Հարցմանը մասնակցել է ավելի քան 2 հազար 200 մարդ: Վիճակագրական անճշտությունը կազմում է 2,1 տոկոս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս