«Մեսսիի քայլն ապացուցեց, որ նա մածագույնն է». Կոուտինիո
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն շնորհակալություն է հայտնել իր խաղընկեր Լիոնել Մեսսիին «Սևիլիայի» հետ գավաթային հանդիպման (6:1) ժամանակ կարևոր 11-մետրանոց հարվածն իրեն զիջելու համար:
«Շնորհակալ եմ Լեոյին, որ զիջեց ինձ հարվածելու հնարավորությունը: Այդ գնդակը վստահություն տվեց թիմին: Մեսսիի քայլն ապացուցեց, որ նա մեծագույնն է:
Մենք գիտեինք, որ հաջողության հասնելու համար պետք է խաղի մեջ լինենք ամենասկզբից»,- նշել է Կոուտինիոն:
Նշենք, որ Կոուտինիոն վերջին խաղերում իրեն ոչ այնքան վստահ է զգում: Լիոնել Մեսսին, ով միշտ իրացնում է կատալոնական ակումբի 11-մետրանոցները, զիջել էր հարվածը Կոուտինիոյին, որպեսզի վերջինս վերականգնի վստահությունը: Այս խաղում Կոուտինիոն ևս երկու գոլ խփեց, որոնցից մեկը չգրանցվեց խաղից դուրս իրավիճակի պատճառով:
«Կոուտինիոն ցանկանում էր իրացնել 11-մետրանոցը, մենք որոշեցինք և հասկացանք, որ այդպես պետք է անենք: Ես ուրախ եմ, քանի որ դրանից սկսվեց մեր հաղթանակը»,- ասել է Մեսսին:
Սիրարփի Աղաբաբյան