2018թ. Թուրքիայի բնակչությունն ավելացել է ավելի քան 1 միլիոնով
Թուրքիայի պետական լրատվական գործակալությունը տվյալներ է հրապարակել Թուրքիայի բնակչության թվակազմի մասին:
Աղբյուրի համաձայն` 2018թ. Թուրքիայի բնակչության թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 1 մլն 193.357-ով և հասնեվ 82 մլն 3882-ի, որից 41 մլն 139.980-ը կազմում է կանանց, իսկ 40 մլն 863.902-ը տղամարդկանց թիվը:
Թուրքիայում ամենաշատ բնակչությամբ նահանգ համարվող Ստամբուլի բնակչության թիվը հասել է 15 մլն 67.724-ի, իսկ Անկարայի և Իզմիրի բնակչության թիվը համապատասխանաբար կազմում է 5.5 մլն և 4.3 մլն:
Ամենաքիչ բնակչություն ունեցող նահանգ է ճանաչվել Բայբուրթը` 82.274: