
«Չելսին» կարող է զրկվել տրանսֆերներից

ՖԻՖԱ-ն կարող է պատժել «Չելսիին»՝ պայմանավորված երիտասարդ խաղացողների տեղափոխման կանոնների խախտմամբ: Լոնդոնյան ակումբը կարող է զրկվել տրանսֆերներից:
Կազմակերպությունն ուսումնասիրում է ավելի քան 100 դեպքեր՝ կապված լոնդոնյան ակումբի կողմից 18 տարեկանից ցածր խաղացողների պայմանագրերի կնքման հետ:
ՖԻՖԱ-ի կանոններով, ակումբը կարող է պայմանագիր կնքել 18 տարեկանից փոքր ֆուտբոլիստի հետ, եթե իրագործվում է տրանսֆեր, կամ ֆուտբոլիստի ծնողները համարվում են ներգաղթյալներ՝ հատուկ պատճառներով, որոնք կապված չեն ֆուտբոլի հետ:
«Չելսին» համաձայն չէ մեղադրանքների հետ և նշում է, որ ֆուտբոլիստները հրավիրվել են ակադեմիա, և բոլոր համաձայնագրերը կնքվել են կարճ ժամանակով:
Սիրարփի Աղաբաբյան