Բաժիններ՝

«Բարսելոնան» համոզել է դը Յոնգին՝ ցույց տալով Նեյմարի հաղորդագրությունները

«Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկի դը Յոնգը դարձել է «Բարսելոնայի» խաղացող և ամռանը կտեղափոխվի կատալոնական ակումբ:

21-ամյա հոլանդացին ընտրում էր  «Բարսելոնայի» և ՊՍԺ-ի միջև: Ըստ AS-ի, դե Յոնգի համար որոշիչ գործոն է եղել կատալոնական ակումբի նախկին ֆուտբոլիստ Նեյմարի կարծիքը:

Բրազիլացի ֆուտբոլիստը նախկինում հանդես էր գալիս կատալոնական ակումբում, իսկ հիմա ՊՍԺ-ի ֆուտբոլիստ է:  Պարբերականը գրում է, որ դը Յոնգի  հետ բանակցությունների ժամանակ կատալոնացիների ղեկավարությունը դը Յոնգին է ցույց տվել Նեյմարի հաղորդագրությունները, որտեղ նա գրել է, որ փոշմանել է տեղափոխության համար:

Նեյմարը պարբերաբար շփվել է կատալոնացիների ղեկավարության ներկայացուցիչների հետ WhatsApp-ում: Նա դժգոհել է ֆրանսիական Լիգա 1-ի վատ պայմաններից, ցածր մակարդակից, եղանակից և այն վատ վերաբերմունքից, որ ցուցադրել են իր խաղընկերները:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս