Բաժիններ՝

Կանադայի արևմուտքում ծաղկել են բալենիները

Կանադայի արեւմուտքի Բրիտանական Կոլումբիա նահանգի Վանկուվեր կղզում հաստատված արտասովոր տաք եղանակի պատճառով վաղաժամկետ սկսվել է բալենիների ծաղկման սեզոնը: Այդ մասին հայտնել է CTV հեռուստաալիքը:

Ազգային օդերեւութաբանական բյուրոյի կանխատեսման համաձայն՝ կղզում հունվարի 28-ին գարնանային եղանակ էր՝ 6-8 աստիճան տաքություն ըստ Ցելսիուսի: Բացի այդ, հունվարի վերջին տասնօրյակի ընթացքում նույնպես այդ տարածաշրջանում եղանակային պայմանները բավականին մեղմ էին, ուստի արդեն ընթացիկ շաբաթվա սկզբին Վիկտորիա քաղաքի բնակիչները բալենիների ծաղկման ականատեսները դարձան քաղաքային զբոսայգիներում ու պուրակներում:

Սովորաբար, ինչպես պնդում են բնակիչները, ամենատաք տարիներին էլ բալենիններն սկսում են վարդագույն ծաղիկներով ծածկվել փետրվարի կեսերից ոչ շուտ: Օդերեւութաբանները կանխատեսում են, որ Վանկուվեր կղզում նման տաք եղանակը կպահպանվի եւս առնվազն մեկ շաբաթ: Ինչ վերաբերում է Կանադայի մնացած տարածքին, ապա մինչեւ առաջին ծաղիկներն այստեղ դեռ շատ հեռու է:

Այսպես, օրինակ, Քվեբեկի, Օնտարիոյի եւ Սասկաչեւանի նահանգներում սառնամանիք է. ջերմաչափերի սյուներն իջնում են ըստ Ցելսիուսի մինչեւ մինուս 18-25 աստիճան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս