
Բաղադրատոմս, որը խնդրելու են բոլորը. հավով և կաթնաշոռով կոտլետներ

Բաղադրիչներ
1. Կաթնաշոռ (0%) – 100 գ
2. Հավի կրծքամիս – 800 գ
3. Սպիտակուց – 2 ձվի
4. Սոխ – 1/2 հատ
5. Աղ, սև պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Մսաղացով աղալ սոխը և հավի կրծքամիսը, ավելացնել ձուն, կաթնաշոռը, աղն ու պղպեղը՝ ըստ ճաշակի:
2. Լավ խառնել:
3. Ստացված զանգվածից կոտլետներ ձևավորել և թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում՝ մինչև պատրաստ լինելը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը