Ինչո՞վ կզարմացնի 2019-ը. ամենասպասված սմարթֆոնները
2019-ի առաջին ամիսը դեռ չի ավարտվել, սակայն սմարթֆոնների շուկայում առաջատարներն արդեն իսկ առաջիկա տարվա համար տպավորիչ խոստումներ են տվել: Ինչո՞վ կզարմացնի 2019 թվականը, կամ՝ ի՞նչ սմարթֆոնների սպասել այս տարի:
Samsung
Galaxy S շարքի առաջատարները, որպես ավանդույթ, թողարկվում են տարվա սկզբին: Այս տարին ևս բացառություն չի լինի: Ըստ խոսակցությունների՝ փետրվարի վերջին՝ MWC-2019-ի ընթացքում, կորեական հսկան կներկայացնի Galaxy S10-ի երեք մոդել:
Բոլոր սարքավորումները կստանան Infinity-O դիսփլեյ՝ առանց սահմանների: Էկրանի վրա կերևա միայն տեսախցիկի համար նախատեսված հատվածը: Galaxy S10 Plus-ում այն կլինի օվալաձև, քանի որ նախատեսվում է կրկնակի մոդուլ:
Էկրանի դիապազոնը Galaxy S10 Plus-ում 6,4 դյույմ է, Galaxy S10-ում՝ 6,1 դյույմ, իսկ Galaxy S10 Lite-ում՝ 5,8 դյույմ: Galaxy S10 Lite-ում մատնահետքի սկաները կլինի սմարթֆոնի հետևում, իսկ մյուս երկու սմարֆթնների դեպքում այն կլինի ներդրված էկրանում:
Սմարթֆոնները կաշխատեն Exynos 9820 կամ Qualcomm Snapdragon 855 մարտկոցներով:
Նշվում է, որ որոշ երկրներում սմարթֆոնները հնարավոր կլինի ձեռք բերել մարտի 8-ից: Galaxy S10-ի արժեքը կսկսվի 750 եվրոյից, Galaxy S10 Lite-ինը՝ 900 եվրոյից, իսկ Galaxy S10 Plus-ինը՝ 1 050 եվրոյից:
Sony
Sony ընկերությունը ևս կարող է ներկայացնել իր նոր սմարթֆոնը՝ Xperia XZ4-ը, փետրվարի սկզբին: Սմարթֆոնի մասին շատ բան հայտնի չէ: Ըստ ինսայդների՝ այն կաշխատի Snapdragon 855 պրոցեսորով և կունենա 6 ԳԲ օպերատիվ հիշողություն: Սա կլինի առաջին սմարթֆոնը, որը կունենա էկրանի 21:9 հարաբերակցություն:
Սմարթֆոնը կունենա եռակի հիմնական տեսախցիկ:
Xperia XZ4-ով Sony-ն կփորձի թարմացնել իր շարքը՝ այս անգամ փոփոխություններ անելով դիզայնում:
Huawei
Huawei ընկերությունը պետք է ներկայացնի իր նորույթները գարնանը: Խոսքը P30-ի և P30 Pro-ի մասին է, որոնց մասին տեղեկատվությունը արդեն հասանելի է: Եթե հավատանք շշուկներին, ապա կարող ենք ասել, որ առաջին տարբերակը կունենա եռակի տեսախցիկ:
Ըստ առաջին լուսանկարների՝ Huawei P30 Pro-ի մատնահետքի սկաները պետք է լինի էկրանի վրա, քանի որ կորպուսի վրա այլ հատվածում չկա սկաների համար նախատեսված տեղ:
Առայժմ հայտնի է միայն, որ սմարթֆոնը կունենա Kirin 980 պրոցեսոր:
Хiaomi
2019-ի առաջին քառամսյակում կներկայացվի Xiaomi Mi 9-ը, որը հավակնում է դառնալ շատ տարածված և պահանջված սմարթֆոն: Սմարթֆոնի գինը կլինի մոտ 550 դոլար: Այն կարող է դառնալ նոր Snapdragon 855-ով աշխատող ամենահասանելի հեռախոսը:
Mi 9-ը պետք է ունենա 6,4-դյույմանոց AMOLED-էկրան՝ ներդրված մատնահետքի սկաներով և 45 ՄՊ-անոց Sony IMX586 սենսորով:
Ըստ ինսայդների՝ սմարթֆոնի մարտկոցը կունենա անլար լիցքավորման հնարավորություն և Qualcomm Quick Charge 5.0 տեխնոլոգիա:
Որոշ աղբյուրներ նշում են նաև խոնավությունից և փոշուց պաշտպանող համակարգի մասին, ինչը նորություն կլինի նմանատիպ հեռախոսների համար:
Nokia
Առաջիկա ամիսների ընթացքում HMD Global-ը կարող է ներկայացնել Nokia 9 PureView-ը: Ըստ շշուկների՝ սա կլինի առաջին սմարթֆոնը, որը կունենա 5 տեսախցիկ:
Սմարթֆոնի մասին դեռևս շատ տեղեկություններ չկան, սակայն նշվում է, որ այն կարող է լինել ընկերության ֆլագմենը:
Սմարթֆոնը հավակնում է դառնալ լավագույնը լուսանկարների համար:
Apple
2019 թվականի աշնանը Apple-ը կներկայացնի iPhone-ի նոր սերունդը: Դեռ երկար ժամանակ կա, սակայն սարքի մասին շշուկները արդեն շատ են: Եթե վստահենք ինսայդներին, ապա կարող ենք ասել, որ աշնանը կներկայացվի սմարթֆոնի 3 մոդել:
Նորությունների թվում են եռակի տեսախցիկը, նոր Apple A13 պրոցեսորը, Lightning-ի փոփոխությունը USB Type-C-ով և անգամ նոր թվային Apple Pencil-ի կիրառություն:
Նոր մոդելներից երկուսը կունենա ավելի նեղ էկրան, որտեղ ներդրված կլինի տեսախցիկը:
Face ID-ն կմնա, սակայն կավելանա նաև Touch ID-ը, որը ևս ներդրված կլինի էկրանում:
Սիրարփի Աղաբաբյան