Բաժիններ՝

«Բարսելոնան» հայտարարեց Ֆրենկի դե Յոնգի տրանսֆերի մասին

Կատալոնիա է գնում Յոհան Կրոյֆի ժառանգորդը:

«Այաքսի» 21-ամյա կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը տեղափոխվեց «Բարսելոնա»:

Ֆուտբոլիստը կմիանա կատալոնական ակումբին 2019թ. հուլիսի 1-ին: Դե Յոնգը պայմանագիր կստորագրի «Բարսելոնայի» հետ 5 տարի ժամանակով, տրանսֆերի արժեքը 75 մլն եվրո է՝ գումարած 11 մլն եվրո՝ որպես պոտենցիալ բոնուսներ:

Դե Յոնգը «Վիլլեմ II» ակումբի սան է: 2015 թվականին Ֆրենկին տեղափոխվեց «Այաքս», որի կազմում տվյալ պահին անցկացրել է 40 խաղ Էրեդիվիզիոնում և դարձել է 3 գոլի հեղինակ:

2018 թվականին կայացել է կիսապաշտպանի դեբյուտը Հոլանդիայի հավաքականում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031