
«Ես արդեն վաղուց եմ Ռոնալդուի և Մեսսիի հետ մի սեղանի շուրջ». Էդեն Ազար

«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը համեմատել է իրեն «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ:
«Որտե՞ղ եմ ես գտնվում՝ համեմատած Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Ես արդեն վաղուց եմ նրանց հետ մի սեղանի շուրջ: Նույնիսկ, եթե Աշխարհի առաջնությունից հետո անցել է ընդամենը 6 ամիս: Ես լավ եմ խաղում: Ես դա մարդկանց աչքերում եմ տեսնում: Առաջ նրանք մտածում էին. «Այո, նա շատ լավ ֆուտբոլիստ է: Բայց կարո՞ղ է արդյոք դառնալ մեծագույններից մեկը»: Բայց կա մի պահ, երբ դուք չպետք է օդերով սավառնեք: Այն բանի պատճառով, ինչ արել են Մեսսին և Ռոնալդուն 10 տարվա մեջ, մենք չենք կարող նրանց հետ համեմատվել: Դա անհնարին է»,- Ազարի խոսքերն է մեջբերում France Football-ը:
Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա Ազարն անցկացրել է 22 խաղ, որոնցում դարձել է 10 գոլի և 10 փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը