Բաժիններ՝

Նիդերլանդներում հայկական կազմակերպությունների ֆեդերացիան Հրանտ Դինքին նվիրված հիշատակի երեկո է կազմակերպել

Հրանտ Դինքի սպանության 12-րդ տարելիցի նախօրյակին` hունվարի 18-ին, Նիդերլանդներում հայկական կազմակերպությունների ֆեդերացիան, Ուսումնասիրությունների և կրթության միջազգային ինստիտուտի հետ համագործակցությամբ, կազմակերպել էր հիշատակի միջոցառում, որին մասնակցում էին Հրանտ Դինքի ընկերները, ինչպես նաև հոլանդահայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ:

Ինչպես տեղեկանում ենք Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջից, միջոցառմանը որպես բանախոսներ հրավիրված էին Հրանտ Դինքի ընկեր, «Ակօս» թերթի նախկին խմբագիր Արիս Նալջին և Հաագայի խաղաղության ծրագրերի համակարգող, «Հայ-թուրք-քրդական աշխատանքային խնբի» ղեկավար Թայֆուն Բալչըքը, ովքեր պատասխանել են ներկաների բազմափիվ հարցերին:

Երեկոյի ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան դիտելու Ռաքել Դինքի տեսաուղերձը:

Միջոցառմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Քրիստինե Ստեփանյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031