Բաժիններ՝

Tesla-ն 7 տոկոսով կկրճատի հաստիքներն ամբողջ աշխարհում

Tesla էլեկտրամոբիլների ամերիկյան արտադրողն ամբողջ աշխարհում 7 տոկոսով կկրճատի մշտական աշխատակիցների թվաքանակը: Այդ մասին ընկերության ղեկավար Իլոն Մասքը գրել է կորպորատիվ բլոգում:

Բացի այդ, ընկերությունը կպահի միայն առավել կարեւոր ժամանակավոր աշխատակիցներին եւ կապալառուներին: «Անցած տարին ամենադժվարինն էր Tesla-ի պատմության մեջ»,-նշվում է մամուլի տեղեկագրում: Չորրորդ եռամսյակի նախնական արդյունքները ցույց են տվել, որ US GAAP-ի գծով շահույթը նվազել է երրորդ եռամսյակի համեմատությամբ:

Tesla-ն հայտնել է մինչեւ ընթացիկ տարվա մայիս ամիս բոլոր շուկաներին ընթացքի միջին պաշարով Model 3 էլեկտրամոբիլի մատակարարումներն ապահովելու անհրաժեշտության մասին: «Անհրաժեշտ է ավելի շատ հաճախորդների ներգրավել, որոնք կկարողանան իրենց թույլ տալ ձեռք բերել մեր ավտոմոբիլները»,-նշել է Մասքը:

Model 3-ի ոչ թանկ տարբերակների պահանջարկը էլ ավելի կաճի մինչեւ հուլիսի 1-ը, երբ ԱՄՆ-ում էլեկտրամոբիլների գնորդների համար հարկային արտոնությունները կրկնակի կկրճատվեն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս