«Ես ունեմ առաջին տիտղոսը «Յուվենթուսի» հետ, ես երջանիկ եմ». Ռոնալդու
Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է հաղթանակն Իտալիայի Սուպերգավաթում:
«Յուվենթուսը» Կրիշտիանու Ռոնալդուի միակ գոլի շնորհիվ հաղթեց «Միլանին» Իտալիայի Սուպերգավաթում:
Ռոնալդուն հայտարարել է, որ երջանիկ է այդ հաղթանակի համար, բայց «Յուվենթուսի» նպատակը հաղթանակն է Սերիա Ա-ում:
«Սա շատ դժվար խաղ էր: Ես երջանիկ եմ, որ կարողացա խփել հաղթական գոլը:
Ես մտադրություն ունեի սկսել 2019 թվականը՝ տիտղոս նվաճելով: Հիմա ես ունեմ առաջին տիտղոսը «Յուվենթուսի» հետ: Ես շատ երջանիկ եմ: Մենք հաղթեցինք Սուպերգավաթը, բայց պետք է շարունակել աշխատել և նվաճել մյուս տիտղոսները:
«Յուվենթուսի» նպատակը հաղթանակն է Սերիա Ա-ում: Մենք առաջատարն ենք, բայց դեռ շատ երկար ճանապարհ կա անցնելու:
Ես նվիրում եմ խփածս գոլը թիմին, իմ ընտանիքին, ընկերներին և մարդկանց ամբողջ աշխարհում, ովքեր սիրում են «Յուվենթուսին» և Կրիշտիանուին»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը