
«Գվարդիոլան սիրում է խաղալ բոլոր չորս մրցաշարերում: Ես էլ կցանկանայի նույնը». Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոստովանել է, որ ցանկանում էր շարունակել պայքարել բոլոր չորս մրցաշարերում:
«Ես լսեցի, որ Գվարդիոլան ասել է, որ սիրում է խաղալ չորս մրցաշարերում: Այո, Գվարդիոլան սիրում է խաղալ բոլոր չորս մրցաշարերում: Ես կցանկանայի նույնը:
Բայց դա այդպես չէ, այնպես որ, մենք պետք է հասնենք լավագույն արդյունքի այնտեղ, որտեղ կանք: Որքան հնարավոր է շատ միավորներ է պետք վաստակել:
Այս հարցում որևէ առավելություն չկա: Եթե քո թիմում պատրաստ են բոլոր ֆուտբոլիստները, դա հրաշալի է, դուք կարող եք օգտագործել նրանց բոլոր առավելությունները:
Սակայն դեկտեմբերը չկարողացանք անցնել առանց վնասվածքների: Եթե խաղադրույք անեինք, որ մեր 3 կենտրոնական պաշտպանները միանգամից վնասվածքներ կստանային, կարող էինք շատ գումար վաստակել:
Դա հաճախ չի լինում, բայց մենք հաջողակ չէինք»,- ասել է Կլոպը:
Հիշեցնենք, որ Կլոպի թիմն ընթացիկ մրցաշրջանում արդեն լքել է Լիգայի գավաթը և Անգլիայի գավաթը և շարունակում է պայքարել Պրեմիեր լիգայում և Չեմպիոնների լիգայում:
Սիրարփի Աղաբաբյան