Իմացեք ժամանակին. ինչպես հասկանալ, որ լյարդը հիվանդ է
Լյարդն օրգանիզմում բազմաթիվ գործառույթներ է կատարում, և դրա առողջության պահպանումը կենսական կարևորություն ունի: Headinsider.net-ի հաղորդմամբ՝ լյարդի հիվանդությունների պատճառ կարող են դառնալ մի շարք գործոններ, սակայն առավել կարևոր է ժամանակին խնդիրը հայտնաբերելն ու բուժում ստանալը:
Այս նշանները կարող են վկայել լյարդի հիվանդությունների մասին.
- գունատ, սպիտակ, դեղին եղունգներ
- մարմնի տարբեր հատվածում կապտուկների առաջացում
- մաշկի և աչքերի դեղին գույն
- ստորին վերջույթների այտուցներ
- մաշկային քոր
- սև մեզ
- գունատ արտաթորանք, արյուն արտաթորանքում
- քրոնիկական հոգնածություն
- սրտխառնոց կամ փսխում
- ախորժակի կորուստ:
Ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է խորհրդակցել մասնագետի հետ: Խնդիրների առաջացումը կանխարգելելու համար առողջ կենսակերպ վարեք, հետևեք սննդակարգին:
- Շատ ջուր խմեք:
- Օգտագործեք օրգանական մթերք, խուսափեք գենետիկորեն մոդիֆիկացված մթերքի օգտագործումից:
- Սննդակարգից բացառեք ռաֆինացված շաքարը, ռաֆինացված յուղերի օգտագործումը: Վերջիններս բորբոքային պրոցեսների պատճառ են դառնում:
- Հավասարակշռեք սննդակարգը, օգտագործեք առողջ ճարպեր, ընդեղեն, սերմեր, հատիկավորներ, բուսական և կենդանական ծագման սպիտակուցներ:
- Շատ բանջարեղեն օգտագործեք, որոնք հարուստ են B, C, K վիտամիններով, ինչպես նաև մագնիումով:
- Սննդակարգ ներառեեք մթերք, որը հարուստ է ամինաթթուներով՝ կաղամբ, բազուկ, մաղադանոս, սպանախ, ձու, հավի միս:
- Մեծացրեք օգտագործվող բջջանյութի քանակը:
- Հնարավորինս նվազեցրեք ալկոհոլի օգտագործումը:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը