
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

Հունվարի 5-ին, ժամը 08:32-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (1 ուղևոր):
***
Հունվարի 5-ին, ժամը 07:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ապարան-Վարդենիս ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Mitsubishi Airtrek» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: