Վթար Գորայք-Սիսիան ավտոճանապարհին. կան տուժածներ

Հունվարի 4-ին, ժամը 13:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորայք գյուղի գազի լցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորայք-Սիսիան հատվածի 1-րդ կմ-ին բախվել են «Honda» մակնիշի (վարորդը՝ Ա. Ս., ծնված 1974 թ.) և «Opel Vectra» մակնիշի (վարորդը՝ Ա. Կ., ծնված 1995 թ.) ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Փրկարարներն Ա. Ս.-ին և Ի. Խ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջիններս հոսպիտալացվել են Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Տեսանյութեր

Լրահոս