
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ

Հունվարի 3-ին, ժամը 22:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Թթուջուր ավտոճանապարհին «ՎԱԶ 21-01» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «ՎԱԶ 21-01» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Ա.) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: