Բաժիններ՝

Հրացանը մաքրելիս հայրը պատահաբար կրակել է 9-ամյա դստեր վրա

Դեկտեմբերի 29-ին, ժամը 21.55-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնից Նաիրիի ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «աջ նստաթմբի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Նոր-Երզնկա գյուղի բնակչուհի, 9-ամյա Լիաննա Գ.-ն:

Ըստ նրա ծնողների հայտարարության` վնասվածքը ստացել է հոր պատահական կրակոցից:

Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառմամբ պարզվել է, որ աղջիկը վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, երբ հայրը՝ 41-ամյա Հայկ Գ.-ն, իր անվամբ գրանցված «ՄՌ 155» տեսակի որսորդական ողորկափող հրացանը հյուրասենյակում մաքրելիս պատահաբար կրակել է:

Հրացանը վերցվել, փաթեթավորվել և ուղրկվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31