Վթար Կապան-Քաջարան ավտոճանապարհին. կա տուժած

Դեկտեմբերի 31-ին, ժամը 06:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածի 8 կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ս., ծնված 1979 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել բետոնե էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31