
Մանկական մոխիտո՝ կիվիով. բոլորը գոհ կլինեն

Բաղադրիչներ
1. Կիվի – 1/4 հատ
2. Լայմ – 1/3 հատ
3. Անանուխ – 6 մեծ տերև
4. Սառույց
5. Մեղր – 2 թ/գ
6. Կոճապղպեղային անգլիական գարեջուր
7. Գազավորված ջուր
Պատրաստման եղանակը
1. Մաքրած կիվին, լայմի կտորները և անանուխի տերևները լցնել մեծ բաժակի մեջ: Տրորել, որպեսզի մթերքներից հյութ դուրս գա:
2. Բաժակի 2/3-ը սառույց լցնել:
3. Ավելագնել հեղուկ մեղրը և գարեջուրը: Խառնել և ավելացնել գազավորված ըմպելիքը:
4. Մատուցել՝ զարդարելով լայմի կտորներով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը