Բաժիններ՝

Տոնական հավի պատրաստման լավագույն բաղադրատոմսը

Բաղադրիչներ

1. Հավ – 1 կգ
2. Նարինջ – 500 գ
3. Մայոնեզ – 100 մլ
4. Սխտոր՝ ըստ ճաշակի
5. Աղ – 1 ճ/գ
6. Սև պղպեղ – 1 թ/գ

Պատրաստման եղանակը

1. Նարինջը կլոր շերտերի բաժանել:

2. Հավի կաշին ձեռքերով առանձնացնել մսից, բայց չհանել:

3. Կաշվի և մսի արանքում տեղավորել նարնջի կտորները:

4. Պատրաստել սոուսը՝ խառնելով մայոնեզը, աղը և պղպեղը:

5. Հավը ներսից և դրսից պատել սոուսով:

6. Հավի մեջ նարնջի մնացած կտորները լցնել, ավելացնել սխտորը:

7. Պատրաստի հավը տեղափոխել յուղով պատված տապակի վրա:

8. Եփել 180 աստիճան ջեռոցում՝ մինչև պատրաստ լինի:

9. Մատուցելիս ավելացնել թարմ նարնջի կտորներ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս