Բաժիններ՝

Ֆրանսիայում հազվագյուտ լսնամաշկ կենգուրու է ծնվել

Լսնամաշկ վալաբի հազվագյուտ կենգուրուի ձագ է ծնվել Ֆրանսիայի արեւմուտքի Բոֆե քաղաքում: Այդ մասին հաղորդել է Ouest-France թերթը: Ձագուկը լույս աշխարհ է եկել Գայա Բոդե մասնավոր ֆերմայում եւ դարձել երկրորդ լսնամաշկ վալաբին Ֆրանսիայում եւ երրորդը՝ Եվրոպայում: Եվս մեկն ապրում է Նորվեգիայում: Ոչ մեծ կենգուրուների այդ ներկայացուցիչները բարձր են գնահատվում ամբողջ աշխարհի կենդանաբանական այգիներում: Նույնիսկ իրենց բնական բնակության վայրերում դրանք շատ հազվադեպ են հանդիպում:

Կաթնասունների այդ խմբում լսնամաշկների ծնվելու հավանականությունը բացառիկ երեւույթ է: Կենդանաբանների կարծիքով՝ դա մեկ դեպք է 50 – 100 հազարի հաշվով: Վայրի բնության պայմաններում այդ կաթնասունները հազադեպ են ապրում մինչեւ չափահաս տարիքը, քանի որ սպիտակ մորթախավը քողարկում չի ապահովում դրանց համար. կենդանիները հեշտ որս են դառնում գիշատիչների համար:

Վալաբիները փոքր կենգուրուների տարատեսակ են, դրանք սնվում են հիմնականում կեղեւով, արմատներով, խոտով, բանջարեղենով եւ մրգերով: Չափահաս առանձնյակի չափը հասնում է 90 սանտիմետրի, իսկ քաշն ընդամենը 20 կիլոգրամի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս