Բաժիններ՝

Գետնանուշով տոնական թխվածքաբլիթներ՝ սիրելիների համար

Բաղադրիչներ

1. Ալյուր – 1.5 բաժակ
2. Օսլա – 2 ճ/գ
3. Վանիլին – 2 ճ/գ
4. Փխրեցուցիչ – 2 ճ/գ
5. Աղ – 1 պտղունց
6. Շաքարավազ – 100 գ
7. Կարագ – 100 գ
8. Ձու – 1 հատ
9. Գետնանուշի կարագ – 120 գ
10. Յոգուրտ – 100 գ

Պատրաստման եղանակը

1. Մաղով անցկացնել ալյուրը, ավելացնել օսլան, վանիլինը, փխրեցուցիչը, աղը և շաքարավազը:

2. Ավելացնել փոքր կտորների վերածած սառը կարագը, խառնել խմորը:

3. Այլ տարայի մեջ խառնել ձուն, գետնանուշի կարագը և յոգուրտը՝ մինչև միասեռ զանգված ստացվի:

4. Միացնել երկու զանգվածները և զգուշորեն խառնել:

5. Ստացված խմորից գնդեր ձևավորել, վրաները ձու քսել և գետնանուշ ցանել:

6. Թխել 200 աստիճան տաքացրած ջեռոցում 10 րոպե:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս