Բաժիններ՝

Թուրքիան հետզհետե ավելի քիչ է գրավում օտարերկրացի ներդրողներին

Թուրքիայի տնտեսական քաղաքականության ուսումնասիրման հիմնադրամի (TEPAV) գնահատմամբ՝ Թուրքիան հետզհետե ավելի քիչ է հետաքրքրում արտասահմանցի ներդրողներին։

TEPAV-ի զեկույցի համաձայն՝ 2018թ․ հոկտեմբերի դրությամբ արտասահմանից Թուրքիայում կատարված ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 10․7 մլրդ դոլար։ Իսկ Թուրքիայից արտասահմանում կատարված ներդրումների ծավալը կազմել է 3․8 մլրդ դոլար։

Այսպիսով, Թուրքիայում կատարված արտասահմանյան ներդրումների և երկրից դուրս Թուրքիայից կատարված ներդրումների հարաբերակցությունը նախորդ տարվա համեմատ աճել է 14 տոկոսով՝ հասնելով 35 տոկոսի։

Զեկույցում ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքի վրա, որ այդ հարաբերակցության աճը մի կողմից ցույց է տալիս, որ Թուրքիան կորցնում է իր գրավչությունը օտար ներդրողների համար, մյուս կողմից, դա վկայում է, որ տեղական ընկերությունները հետզհետե ավելի են հետաքրքրվում արտասահմանյան շուկայով։

Նշենք, որ 2008թ․ այս ցուցանիշը կազմել է ընդամենը 12․8 տոկոս, 2010թ․՝ 16․3 տոկոս, 2012թ․՝ 29․9 տոկոս, 2014թ․՝ 53․7 տոկոս, 2016թ․՝ 22․3 տոկոս։

ermenihaber.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս