Պատահար «Հայք» սուպերմարկետի մոտ

Դեկտեմբերի 28-ին, ժամը 23:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու փողոցում՝ «Հայք» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է 2 ավտոմեքենա, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes C» մակնիշի (վարորդը՝ Ս. Հ., ծնված 1988 թ.) և «ՎԱԶ-2109» մակնիշի (վարորդը՝ Հ. Չ., ծնված 1994 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Հ. Չ.-ն և Ս. Հ.-ն հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ», որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31