
««Ման Սիթիի» փոխարեն՝ ես կկարծեի, որ մեր մեջ ոչ թե 7 միավոր է, այլ 4: Մենք դեռ պետք է իրար հետ խաղանք». Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է «Նյուքասլի» նկատմամբ հաղթանակի մասին (4:0):
«Մենք շատ լավ սկսեցինք խաղը հարձակման գծում, իսկ պաշտպանությունում՝ միջին, ինձ այնքան էլ դուրս չեկավ: Բայց ընդհանուր առմամբ խաղը լավն էր, մենք կարող էինք ավելի շատ գոլեր խփել:
Մենք ցանկանում էինք վերահսկել խաղը և շատ գոլեր խփել, բայց մրցակիցն ամբողջ խաղի ընթացքում մնաց խաղի մեջ:
«Մանչեսթեր Սիթիի» արդյունքի մասին մենք չգիտեինք մինչև մեր խաղի ավարտը: Մենք շուտով պետք է խաղանք նրանց դեմ: «Ման Սիթիի» փոխարեն՝ ես կկարծեի, որ մեր մեջ ոչ թե 7 միավոր է, այլ 4: Մենք դեռ պետք է իրար հետ խաղանք»,- նշել է Կլոպը:
Սիրարփի Աղաբաբյան