Բանջարեղեն, որն օգնում է պայքարել մի շարք հիվանդությունների դեմ
Սմբուկը հարուստ է սննդարար նյութերով, ինչն այս բարջարեղենն անփոխարինելի է դարձնում: Med2.ru-ի հաղորդմամբ՝ սմբուկը խորհուրդ է տրվում առողջության հետ կապված մի շարք խնդիրների դեպքում:
Այս բանջարեղենը մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում՝ նյութեր, որոնք օրգանիզմը պաշտպանում են ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունից: Այս նյութերը կարող են վնասել բջիջները, արագացնել ծերացումը:
Սմբուկը հարուստ է նաև նյութերով, որոնք օգնում են իջեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը՝ կանխարգելելով սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների զարգացումը: Սմբուկը նպաստում է սրտի, անոթային համակարգի աշխատանքին:
Սմբուկն առանձնանում է սննդարար նյութերի պարունակությամբ. այն հարուստ է բջջանյութով, պեկտինով, սպիտակուցներով, կալիումով, կալցիումով, ֆոսֆորով, երկաթով, նատրիումով, C, B1, B2, B5, PP վիտամիններով: Այն խորհուրդ է տրվում մարդկանց, ովքեր փորձում են թողնել ծխելը:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը