Բաժիններ՝

«Մանկուց ես շրջապատված եմ եղել կասկածներով, բայց ես երբեք չեմ կասկածել». Մոդրիչ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդիչը կրկին մեկնաբանել է իր՝ «Ոսկե գնդակ» նվաճելը:

«Ուրախ եմ, որ մարդիկ վերջապես գնահատեցին այն ամենը, ինչին ես հասել եմ իմ մարզական կարիերայում:

Ես ստիպված էի շատ բաներով անցնել, որպեսզի դա տեղի ունենար, և դա տեղի ունեցավ միայն այն ժամանակ, երբ մարդիկ հասկացան, որ ֆուտբոլը միայն գոլերը, գոլերը, գոլերը չեն:

Մանկուց ես շրջապատված եմ եղել կասկածներով, բայց ես երբեք չեմ կասկածել: Նրանք կասկածում էին իմ մարմնի պատճառով, իմ հասակի պատճառով: Ոմանք կարծում էին, որ այս տարրերը կարևոր են կյանքում և ֆուտբոլում հաջողության հասնելու համար, բայց ես երբեք չեմ կասկածել:

Ինքս ինձ վստահելու շնորհիվ ես աշխարհի ամենալավ ակումբում եմ: Սկզբում շատերը չէին հավատում ինձ: Սա իմ կյանքի մի մասն է, ես միշտ շրջապատված եմ կասկածներով, միշտ լսում եմ, որ չեմ հասնի բարձունքի:

Աշխարհի առաջնության լավագույն խաղացողի կամ «Ոսկե գնդակի» նման մրցանակների արժանանում են ավելի շատ, երբ գիտես, որ ոչ ոք քեզ ոչինչ հենց այնպես չի տվել: Ոչ ոք ինձ հենց այնպես ոչինչ չի տվել, ես ստիպված էի աշխատել դրա համար:

Սա միայն իմ մրցանակը չէ: Այն նաև պատկանում է իմ թիմակիցներին «Ռեալում» և Խորվաթիայի ազգային հավաքականում: Ես այս մրցանակը չէի ստանա՝ առանց իմ մարզիչների: Առանց իմ ընտանիքի ես չէի լինի այնպիսի խաղացող, ինչպիսին հիմա եմ:

Շնորհակալ եմ իմ երկրպագուներին մեծ աջակցության և սիրո համար: Դա ինձ համար շատ բան է նշանակում: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր քվեարկել են ինձ համար:

Ես նաև ուզում եմ ընդգծել իմ կուռք և Խորվաթիայի ազգային հավաքականի նախկին ավագ Զվոնիմիր Բոբանին: Նա շատ ոգեշնչեց ինձ, և նրա թիմը մեզ վստահեցրեց, որ 2018 թվականի Աշխարհի գավաթի խաղարկությունում մենք կարող ենք ինչ-որ բանի հասնել Ռուսաստանում:

Այս մրցանակը խոսում է այն մասին, որ մենք կարող ենք ամենալավը դառնալ մեր ծանր աշխատանքի և ձգտման շնորհիվ: Բոլոր երազանքները կատարվում են»,- ասել է Մոդրիչը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս