Բաժիններ՝

««Արսենալն» ունի Օզիլի կարիքը». Էմերի

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին մեկնաբանել է կիսապաշտպան Մեզութ Օզիլի հետ կապված իրադրությունը:

«Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ուզում է խաղալ և օգնել թիմին: Ցանկացած ֆուտբոլիստ վատ է զգում, եթե նա չի մասնակցում խաղին:

Ես մրցաշրջի ընթացքում պարբերաբար խոսել եմ նրա հետ: Ես ասացի, որ մենք սպասում ենք նրան: Նրա կարողություններն ու խաղային հատկությունները կօգնեն մեզ, երբ թիմը ցանկացած օգնության կարիք ունենա:

Ես ցանկանում եմ, որ թիմի յուրաքանչյուր խաղացող օգնի մեզ՝ ցույց տալով իր լավագույն խաղը: Մեզութ Օզիլին պետք է մեզ: «Արսենալն» ունի Օզիլի կարիքը:

Արդյո՞ք նա ապագա ունի «Արսենալում»: Այո, ինչո՞ւ չէ»,- նշել է լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչը:

Ավելի վաղ անգլիական մամուլը գրել էր, որ Էմերին և Օզիլը լուրջ կոնֆլիկտ ունեն, ինչի արդյունքում Օզիլը ցանկանում է հեռանալ:

«Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Մեզութի հետ, փորձում եմ օգնել նրան զարգանալ, որպեսզի նա ցույց տա իր լավագույն որակները: Օզիլը, ինչպես մյուս խաղացողները, լավ մարզավիճակում է, շատ է աշխատում, կատարում է թիմային աշխատանք: Ես շատ ուշադիր եմ նրա նկատմամբ»,- ասել է Էմերին՝ մեկնաբանելով իր և ֆուտբոլիստի հարաբերությունները:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս